Եթե Երևանը համարում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ մեր հաշվին, ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք ավելի լավ են համարում... Եթե նրանք համարում են, որ Եվրամիությունում ավելի հարմարավետ և ավելի լավ կզգան, իհարկե, կարող են այնտեղ գնալ», - գործակալության հետ զրույցում ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երևանը վերջնականապես կգնա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզմանը։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է նման ընտրություն կատարել, եթե այդպես ցանկանա և հավելել՝ բայց ոչ մեր հաշվին։