Ինդոնեզիայում վթարված Boeing 737-ի կործանման վայրում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

Ինդոնեզիայում վթարված Boeing 737-ի կործանման վայրում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

Ինդոնեզացի փրկրարարները ուղեւորատար Boeing 737-ի կործանման վայրում հայտնաբերել են մարդկային մնացորդներ, մետաղական մնացորդներ, հագուստի ծվեններ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Փրկարարները դրանք հայտնաբերվել են Լանկանգ եւ Լակի կղզիների միջեւ։ Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարն էլ հայտարարել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքների համար, օդանավի կործանման վայրում կենտրոնացվել են բոլոր ուժերը։

Հիշեցնենք, որ կործանված օդանավը պատկանում է Sriwijaya Air ավիաընկերությանը, իրականացրել է ներպետական՝ Ջակարտա-Պոտիանակ թռիչքը։ Կապն օդանավի հետ կտրվել էր օդ բարձրանալուց չորս րոպե անց։ Հրապարակվել են նաեւ կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ձկնորսները գտնում ամենայն հավանականությամբ, կործանված օդանավից կտորներ։ Օդանավում եղել է 62 մարդ, ներառյալ անձնակազմի վեց անդամները։ Ուղեւորներից տասը եղել են երեխաներ։