Փորձում են մեղմացնել Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած վարորդի մեղքը | «Հրապարակի էջերում» 20.02.2020
Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք, որ նշված դեպքով հարուցված առաջին դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 1-ին, բայց անհայտ պատճառներով հետաձգվեց։ Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։ Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը․ վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 անձի առողջությանը պատճառվել են միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ։
Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.
Կարծիքներ