Գվարդիոլան շնորհավորել  է Մյունխենի «Բավարիային»

Գվարդիոլան շնորհավորել  է Մյունխենի «Բավարիային»

«Մանչեսթեր Սիթիի»  կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան յուրօրինակ մոտեցմամբ շնորհավորել  է Մյունխենի «Բավարիային»՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Տիգրեսին» հաղթելու համար։ «Իրոք անչափ ուրախ եմ։Շնորհավորանքներս բոլորին՝ հատկապես Հանս-Դիտեր Ֆլիկին, ֆուտբոլիստներին և ակումբի ողջ անձնակազմին այս անհավանական իրադարձության համար։ Ամեն դեպքում  Ես պիտի Հանսին ասեմ, որ նրանք միայն  երկրորդ թիմն են, որ 6 անընդմեջ տիտղոս են նվաճել: Մինչ նրանց, կար ևս մեկ թիմ և դա «Բարսելոնան» էր: Այնպես, որ ես կարող եմ զանգահարել Մեսսիին և թիմին ու մենք կարող ենք խաղալ 7-րդ տիտղոսի համար: Միայն ասեք, թե երբ ու որտեղ, ու մենք այնտեղ կլինենք»,- ասել է մասնագետը։

Գերմանական ակումբը, հիշեցնենք, վերջին 7 ամսում հաղթել է Գերմանիայի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, Գերմանիայի Գավաթում, Գերմանիայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթներում: