Այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն պետք է տրամադրեն ճշմարիտ տեղեկատվություն

Այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն պետք է տրամադրեն ճշմարիտ տեղեկատվություն

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով կա 4 կալանավորված անձ։

Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։

Այս գործով կալանավորված 4 անձ չկա։ Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է իրականացվում թվով 5 անձի նկատմամբ, որից 3-ը կալանավորված են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է բացակայելու արգելքը։

Փաստաբան Նորայր Նորիկյան