Ո՞ր դեպքում վարորդը կարող է քիչ վճարել խախտման համար. մանրամասներ

Ո՞ր դեպքում վարորդը կարող է քիչ վճարել խախտման համար. մանրամասներ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համար 20 և 30% զեղչ կգործի: ՆԳՆ-ն արտոնություններ է նախատեսում:

Եթե քաղաքացիները կհանձնեն այնպիսի էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կունենան ստանալ ծանուցումները, ոչ թե «Հայփոստ»-ի միջոցով՝ թղթային տարբերակով, ապա նախատեսում ենք 20% զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե, օրինակ, տուգանքի չափը կազմել է 5000 դրամ, երբ անձը տրամադրում է իր էլփոստի հասցեն, տուգանքի չափը դառնում է 4000 դրամ։

Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, նրա նկատմամբ տուգանքի նկատմամաբ կգործի 30% զեղչի կանոնը:Եթե 70%-ի չափով վճարված է լինելու տուգանքը, պարտավորությունը համարելու ենք ամբողջովին կատարված։ Երկու պայման է գործում՝ վճարել 15-օրյա ժամկետում և վճարել 70%-ի չափով։ Այս երկու պայմանի միաժամանակյա բավարարման դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված: Այս երկու արտոնությունները կամ փոփոխությունները կարող են գործել ինչպես միաժամանակ, այնպես էլ առանձին-առանձին։