Քոքոբելյանի ընտանիքին պատկանող ջերմոցի վրա զինված հարձակում, մեկ անձ բերման է ենթարկվել

Քոքոբելյանի ընտանիքին պատկանող ջերմոցի վրա զինված հարձակում, մեկ անձ բերման է ենթարկվել

Երեկ երեկոյան, զինված ավազակային հարձակում է եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող ջերմոցային տնտեսության պահակակետի վրա, որը գտնվում է  Տավուշի մարզի Աչաջուր համայնքում։ Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Հրապարակին» հայտնեց, որ զինված հարձակում գործողները եղել են հինգ հոգի,4-ը զինվորական հագուստով,մեկը՝ քաղաքացիական։ Ոստիկանությունից քիչ առաջ հայտնել են, որ մեկ անձ, ըստ ամենայնի, պայմանագրային զինծառայող բերման է ենթարկվել, մյուսներին փնտրում են։ Սա նրա պատասխանն էր հարցին, թե արդյոք հարձակվողները եղել են Աչաջրից և դիմակավորվա՞ծ։ Նրա խոսքով․« Բայց հրազեն օգտագործվել է, բայց փառք Աստծո,  մարդիկ հրազենային վնասվածքներ չեն ստացել, այլ  մարմնական այդ քաշքշոցի ժամանակ»,-ասաց ԱԴ փոխնախագահը։

Անժելա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ տուժողների ինքնազգացողությունը նորմալ է։ Նա ասաց, որ Քոքոբելյանները չեն  ճանաչել հարձակվողներին։ Ըստ պատմածի՝ խումբը նախ հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա, փորձել են նրան հանել պահակակետից, սակայն նա  կարողացել է արագ ահազանգել սեփականատերերին՝ Քոքոբելյաններին և ոստիկանությանը: Քոքոբելյանները ժամանել են այն պահին, երբ հարձակվողները փորձել են պատուհանից դուրս քաշելով հանել անվտանգության աշխատակցին»: Քոքոբելյանները ՝ Խաչատուր Քոքոբելյանի որդին, նրա եղբայրն ու եղբոր որդին միջամտել են, սկսվել է քաշքշոց։

 Դեպքի վայրում հայտնաբերվել ենպարկուճներ, որոնք առգրավված են։

Քննությունը վարում է ոստիկանությունը և ռազմական ոստիկանությունը։