Ո՞վ է փոխարինելու Կիկե Սետյենին խայտառակ պարտությունից հետո

Ո՞վ է փոխարինելու Կիկե Սետյենին խայտառակ պարտությունից հետո

Երեկ ուշ երեկոյան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» Լիսաբոնում ուղղակի ջախջախեց կատալոնական «Բարսելոնային»։ Մյունխենյան ակումբը 8 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, փոխարենը սեփականն ընդունելով միայն երկուսը, որոնցից մեկը՝ ինքնագոլ։

Մարզական հայտնի լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ այս պահին  կատալոնական ակումբի ղեկավարների միջև բուռն քննարկումներ են գնում, թե ով է փոխարինելու գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին։ Բանն այն է, որ երկպագուները առաջնահերթ հենց նրան են մեղադրում խայտառակ պարտության համար։ Ըստ Շիրայի՝ «Բարսան» գլխավորելու ամենահավանական թեկնածուն այս պահին Լոնդոնի «Տոտենհեմի»  նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոն է:

Իսպանական մարզական պարբերականներն էլ հայտնում են, որ կապտանռնագույները մարզչի փոփոխության հարցը անհապաղ են ցանկանում լուծել, որպեսզի իրենք կարողանան ջրից չոր դուրս գան։ Բան այն է, որ երկրպագուները ղեկավար կազմի փոփոխություններ էլ են պահանջում, ցանկանում են, որ ակումբի նախագահը հեռանա։