Այդպես վարվում են ոչ ժողովրդավար երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում

Այդպես վարվում են ոչ ժողովրդավար երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացա, որ ֆեյսբուքյան գրառման հիմքով քրեական գործ է հարուցվել Ավետիք Իշխանյանի նկատմամբ: Սա, անկասկած, անընդունելի է: Սոցիալական ցանցերը մարդկանց արտահայտվելու ու, մեր այս ծանր ժամանակներում, լիցքաթափվելու հնարավորություն են ընձեռում: Եթե սկսենք ֆեյսբուքյան գրառումները պեղել ու այդ հիմքով մարդկանց հետապնդել, ապա օգտատերերի մի հսկայական հատվածի կարելի կլինի մեղադրանքներ ներկայացնել: Այսպես վարվում են ոչ ժողովրդական երկրներում:

Օրինակ, Ռուսաստանում ֆեյսբուքյան ակտիվությունը բանտ ընկնելու ուղիղ ճանապարհ է: Եթե մեր երկիրն իրեն ժողովրդավարական է հռչակել, ուրեմն, պետք է ոչ ժողովրդավարականներից տարբերվի: Չպետք է ցենզուրա մտցնի կամ ինքնացենզուրա պարտադրի կամ խոսքի համար քրեական հետապնդում սկսի: