Դատարանը ինքնաբացարկ չի հայտնել

Դատարանը ինքնաբացարկ չի հայտնել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննության սկզբում երեկ փաստաբանները դատարանին ինքնաբացարկ էին հայտնել։ Դատարանը որոշումը պետք է հրապարակեր այսօր։

Դատարանը մերժել է միջնորդությունը։ Միջնորդությունը մերժելու մասին որոշման հրապարակումից հետո դատարանը  շարունակում է քննել կալանավորման միջնորդությունը։