Վարանը «Յունայթեդու՞մ»

Վարանը «Յունայթեդու՞մ»

Քանի դեռ Մադրիդում խոսում են, որ «Ռեալի» ղեկավարությունը ուզում է արդեն այս ամառ վաճառել թիմի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին, միջազգային մարզական մամուլը շարունակում է շրջանառել ֆրանսիացու տրանսֆերը հավանական գնորդների անուններ։ Ահա և ինչպես գրում են անգլիական հեղինակավոր մարզական պարբերականները, Մադիդի «Ռեալի» պաշտպանի ծառայություններով լրջորեն սկսել է հետաքրքրվել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ասում են՝ մանչեսթերյան ակումբի ներկայացուցչիներն արդեն օրերս կապվելու են անձամբ ֆուտբոլիստի հետ՝ նրա արձագանքը հասկանալու համար։

Ըստ տարբեր Հրապարակումների՝ եթե Վարանն ամեն դեպքում մնա մադրիդյան ակումբում, դա լինելու է միայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գործադրած ջանքերի շնորհիվ ։ Բանն այն է, որ Վարանը Զիդանի ամենասիրելի ֆուտբոլիստներից է և Վարանի կարիերայում, մասնավորապես առաջխաղացման մասով, մեծ դեր է խաղացել հենց նա։ Վարանի պայմանագիը արքայական ակումբի հետ, հիշեցնենք, գործում է մինչեւ 2022 թվականը։