Շատ խառը վիճակ է․ Ոսկեպարի ղեկավարը միացել է կիրանցիներին
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է Կիրանց գյուղում։
«Հիմա խառը վիճակ է՝ ճանապարհ են փակել։ Երեկվա հայտարարությունն ենք քննարկել՝ համաձայն չենք»,-ասաց Աղբալյանը։
Նա նշեց, որ իրավիճակը շատ խառն է։ Վերջինս չկարողացավ մանրամասնել, թե որ գյուղերից են մարդիկ հավաքվել, սակայն մի բան հստակ է՝ բնակիչներին զայրացրել է նորությունն այն մասին, որ ադրբեջանցիները տեղակայվելու են իրենց տների մոտակայքում։
Հիշեցնենք, որ դեռևս երեկ գիշերը՝ Բաղանիսի ու Կիրանցի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով չեղարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների կողմից ընդունված նախնական համաձայնությունը։
Կարծիքներ