Ինչու երբեք չի փոխարինում նրան Ինձագին

Ինչու երբեք չի փոխարինում նրան Ինձագին

Միկի, Միկելե կամ էլ Պիպո Ֆրանկոյի նմանակ։ Ինչպես ուզում եք անվանեք նրան, բայց Հենրիխ Մխիթարյանը գնալով անփոխարինելի է դառնում։ Հայ խաղացողը 1973 րոպե է խաղացել մրցաշրջանում ու հենց նրան է ամենից հաճախ օգտագործում  Ինձագին: Թեև նա 35 տարեկան է , սակայն Արթուրի հետ միասին ամենաշատ հարվածներն է կատարել մրցաշրջանում: Այս մասին ասվում է Sky Sports-ի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին պատրաստած հոդվածում:

«Ահա թե ինչու է ակումբը 2 տարով երկարացրել պայմանագիրը, և ինչու Ինձագին երբեք չի փոխարինում նրան»,- նշվում է հրապարկման մեջ:

Իտալիայի սուպերգավաթի համար խաղում «Ինտեր»-ը երեկ ուշ երեկոյան, հիշեցնենք, նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլի»-ին  ու նվաճեց երկրի սուպերգավաթը։ 

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, նշենք, Միլանի «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը։ 

35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո: Միլանյան ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի առաջարկը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ և կրկնակի բարձր աշխատավարձով երկու տարվա պայմանագիր առաջարկել Մխիթարյանին: