Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված

Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը եւ անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման եւ մասնագիտական հմուտ որակների:

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:

Մտահոգիչ են Նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գեւորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու եւ նրա բարձրացրած հարցերը որոլտի վերաբերյալ:

Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն եւ տրվեն գնահատականներ:

Առաջիկայում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ»: