«Նիկոլ Փաշինյանին հարց չունեմ, միայն մեկ բան՝ շնորհակալություն»

«Նիկոլ Փաշինյանին հարց չունեմ, միայն մեկ բան՝ շնորհակալություն»

Անի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանին հարց չունեմ, միայն մեկ բան՝ շնորհակալություն
Զարմացած կհարցնեք՝ թե ինչո՞ւ
Որովհետև նրան հաջողվեց իրագործել անհնարինը. անխնա պառակտել, անխնա պառակտել, անխնա պառակտել, ջանք ու եռանդ չխնայելով անդադար պառակտել մեր հասարակությանը։
Էնպես պառակտեց, որ բժիշկների մի խումբ  բժիշկների  մեկ այլ խմբի չի վստահում, չի հավատում,
Փաստաբանների մի խումբ մեկ այլ խմբի փաստաբանների է ծաղրում,
Լրագրողներն իրար են «կծում»,
Դատավորներն իրար են դատում,
Ուսուցիչներն  իրար են մատնում, 
Մտավորականությունն էլ ընդհանրապես ընդհատակում է։
Այնպես հմտորեն պառակտվեցինք,  որ խելամտորեն թաքցրած մեր բոլոր արատները անխղճորեն ու անամոթաբար  ջրի երես դուրս եկան։ 
Ու սա մեր, այսպես ասած,  բարձրագույն կրթությամբ Էլիտայի պատկերն է։
Պարզ է, չէ՞, թե «ցածրագույն» կրթությամբ «էլիտայի» մոտ պատկերն արդեն ինչ աստիճանի  սարսափելի է։
Լավ եք անում, ինչքան ուժ ունեք խայթեք, կծեք իրար, թունավորեք, ծաղրեք իրար, մի սխալ բառից կախվեք ու ծամոնի նման դրա մասին հա ստատուսներ գրեք, միմյանց մի՛  հավանեք, ողջ հոգով ատեք իրար, ու հանկարծ ՉՀԱՄԱԽՄԲՎԵՔ..., համախմբվեք, որ ի՞նչ անեք, ՊԵՏՈՒԹՅԱՆ գահավիժու՞մը կանգնեցնեք, բա դա ձեզ սազու՞մ է, ձերը մենակ իրար վնասելն ու երկրաչափական պրոգրեսիայով անխնա պառակտվելն է... 
բայց նաև ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ձեր այս  փոքրոգի մտավարժանքների արդյունքում ձևավորվածը բարդել ձեր իսկ բնութագրմամբ «ժեխի»՝  նույն ինքը ժողովրդի վրա։ Ձեզանից էլ լավ ժե՞խ։
Ապրե՛ք... օտարներն  էլ ի՞նչ  դարդ ունեն, հենա դուք բոլորով հեշտացրել ու  շարունակում եք հեշտացնել նրանց գործը։
Դեռ մի բան էլ պիտի գան ձեր ափից ջուր խմեն իրենց այսպես նվիրյալ ծառայելու համար։
Դուք մի անելիք ունեք.
պառակտել և պառակտվել մինչև վերջ, 
այսինքն մինչև վերջին հայը, որն էլ պիտի պահվի ձեզ հայտնի թանգարանում։