Գործակալության հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան կազմակերպություններ. փաստաբան

Գործակալության հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան կազմակերպություններ. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Դավինչի» տուրիստական գործակալության՝ ի սկզբանե պլանավորված հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ և տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ։

Նա նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրության Դուբայ քաղաքից ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։

«Կարծում եմ, որ ցանկն այսքանով չի սահմանափակվում, ինչով, ցավոք, փոխհատուցման հեռանկարներն են նվազում»։

Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ մեկնաբանությանը՝ Րաֆֆի Ասլանյանը նշել է, որ այսպիսի խոշորամասշտաբ հափշտակություն որևէ տուրիստական կազմակերպության կողմից ՀՀ-ում դեռևս չի կատարվել։