Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը:
Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին):
Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):
Կարծիքներ