GALLUP-ի հարցումը՝ քաղաքական գործիչների, կառավարության ռեյտինգների մասին

GALLUP-ի հարցումը՝ քաղաքական գործիչների, կառավարության ռեյտինգների մասին

Վաղը տեղի կունենա GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը։ 

Ինչպես տեղեկացանք պարոն Նավասարդյանից՝ հարցումները վերաբերելու են ներքաղաքական թեմաների և ոլորտների․ կառավարության, նախարարների աշխատանք, քաղաքական կուսակցությունների ու քաղաքական գործիչների ռեյտինգներ, հրաժարականներ։

«Մոտ 40 հարցի շուրջ է, բավականին մեծ պրեզենտացիա է լինելու »,-ասաց Նավասարդյանը։ Բնականաբար, ասուլիսից առաջ նա շատ հարցերի չէր պատասխանելու։ Նաև  հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլի» վարկանիշը տարբերվում է նախորդ տարի ԱԺ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին գրանցված արդյունքներից։ Միայն հարցի մասով, որ իմքայլականները յուրաքանչյուր քննադատության արձագանքում են, որ նախորդ տարի ստացել են 70-ից ավել տոկոս, հետևաբար, իրենց բոլոր քայլերը լեգիտիմ են, Նավասարդյանն ասաց․«Դա իրենց կարծիքն է»

Հարցին, թե ինչ հիմունքներով՝ պատվերո՞վ, թե սեփական նախաձեռնությամբ են իրականացվել հարցումները, Արամ Նավասարդյանն ասաց․«Մենք մեր ծրագրերի շրջանակում տարեկան երկու-երեք նման հարցումներ ենք անում, սա հերթական և տարեվերջյանն է»։