Քանյե Ուեսթը դառնալու է Քիմ Քարդաշյանի անձնական ոճաբանը

Քանյե Ուեսթը դառնալու է Քիմ Քարդաշյանի անձնական ոճաբանը

Ռեփեր Քանյե Ուեսթը ոչ միայն  տաղանդավոր արտիստ է, այլ նաև տաղանդավոր ոճաբան: Ինչպես արդեն հայտնի է` նա տարիներ շարունակ զարգացնում է YEEZY  բրենդային հավաքածուն, որի 6-րդ սեզոնի դեմքը դարձավ իր նախկին կին Քիմ Քարդաշյանը։

Դեռևս վերջերս ոճային իկոնա մրցանակին արժանանլուց հետո Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել նախկին ամուսնուն՝ Քանյեին, այդ ոճը ստեղծելու համար, իսկ օրեր առաջ Քարդաշյաններ շոու ծրագրի անոնսում Քիմը հայտնել է, որ Քանյեն ցանկանում է թողնել իր ռեփերի կարիերան և դառնալ իր անձնական ոճաբանը։ Միգուցե Քիմը կատակել է, դա դեռ հավաստի տեղեկատվություն չէ։

Հարկ է նշել, որ Քանյեն իրականում ունի տաղանդ, բացի այն, որ Քիմ Քարդաշյանի` բոլորիս կողմից սիրելի ոճը կերտել է հենց ինքը` Քանյեն, նա նաև դերասանուհի Ջուլիա Ֆոքին ոճափոխեց՝ «անշուք աղջնակից» դարձնելով «ոճային գայթակղիչ կին»: Նշենք, որ Ջուլիայի հետ ռեփերը սկսեց շփվել Քիմի հետ ամուսնալուծությունից հետո, սակայն նրանց սիրավեպը տևեց ընդամենը 2 ամիս: