«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունն օրախնդիր է

«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունն օրախնդիր է

Որպես անհատ, չի կարելի պարտադրել՝ հարգել քեզ, որպես ժողովուրդ՝ քո պատմությունը:  Այլ բան է, եթե ինքնաբուխ, հիմնավոր հարգանքը կա, ապա պետք է դա ընկալել որպես փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջանձնային կամ միջպետական հարաբերություններ, ինչը հազվադեպ երևույթ է, հատկապես, ՀՀ նման երկրների դեպքում: Այլ բան է, եթե ՀՀ-ն գոնե մի 100 միլիարդանոց (ՀՆԱ-ով) երկիր լիներց…

Հիմա, այս «ազնվագույն» անձնավորությունը ժամանել է մի կայսրությունից, որը 100 տարի առաջ խոստովանել է, որ ինքը՝ Մեծ Բրիտանիան է իր կառավարության քաղաքականությամբ «ճակատագրական անխուսափելիության հասցրել 1895-1897 թվականների սարսափելի սպանդները և 1915 թվականի ահավոր կոտորածը,  Հայաստանը զոհաբերել իր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին․․․» 
Մեծ Բրիտանիան, թերևս, միակ կայուն կղզին է ծայրահեղ ծերացած և մահացող Եվրոպայում: «Կայուն», նշանակում է անփոփոխ իր տեսակետներում եւ քաղաքականության մեջ: Եթե առնվազն ՀՀ պարագայում ինչ-որ բան փոխված լիներ, ապա դրա մասին մենք կիմանայինք: Հետևաբար, ակնկալել, որ «ինչ-որ» հայերի ու նրանց իբր պետության համար կարող է կործանվել «արևմտյան արժեքների» միակ ֆորպոստը…
Այս խորապատկերին՝ լուսանկարի անձնավորությունը որքանով անկեղծ է խոնարհվել Ցեղասպանության հուշակոթողի առջև: Հնարավոր է, որ արցունքներ էլ երևան աչքերին…

Մի խոսքով, նման զավեշտալի իրավիճակներից խուսափելու համար, թվում է նպատակահարմար, «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքից դուրս բերել «Պետական արարողակարգային ընթացակարգերը» հոդված 11-ի 11-րդ կետը.

«Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը»: 

Դա չի նշանակում, որ որևէ երկրից ժամանած բարձրաստիճան պատվիրակության՝ իր ցանկությամբ այցելությունը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կդիտվի որպես պետական արարաողակարգի խախտում:

Հայաստանի հետ անկեղծ, փոխշահավետ հարաբերություններ կառուցող պետություններից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների նման որոշումները կընդունվեն որպես հարգանքի հավաստիք՝ առ հայ ժողովուրդ, առ Հայաստանի Հանրապետություն, դրանից բխող հետևանքներով:
Այս անձնավորությունը չի եկել հարգելու հայ ժողովրդին, եկել է՝ սաստելու, ադրբեջանական շահն առաջ տանելու…հետևաբար՝ նրան պարտադրել այցելություն Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ not so correct:

Գագիկ Վարդանյան