Հայտնի մարմնամարզիկը կալանավորվել, ապա ազատ է արձակվել

Հայտնի մարմնամարզիկը կալանավորվել, ապա ազատ է արձակվել

Մեր տեղեկություններով` հայկական մարմնամարզության ներկայիս առաջատար, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը որոշ  ժամանակ կալանավորված է եղել նոյեմբերի 9֊ի լույս 10֊ի գիշերը կառավարություն մտած բողոքողների գործով։

Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան, որն էլ վերացրել է կալանքը.հայտնի մարմնամարզիկն ազատ է արձակվել։

Նշենք, որ կառավարություն մտած քաղաքացիները դժգոհում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ, որը նշել էր, որ հայտարարություն է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին։