Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նանե Սահակյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր։

Նախագահի ստորագրածհրամանագրում ասվում է․

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 16-ի ԲԴԽ-60-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նանե ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: