Թրամփի դատավարության ժամանակ ինքնահրկիզված անձը մահացել է
Շենքի դիմաց, որտեղ անցկացվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը, ինքնահրկիզված տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը։
Նշվում է, որ Ֆլորիդայի 37-ամյա բնակիչ Մաքսվել Ազարելոն եղել է բողոքի ակցիայի տարածքում այն շենքի մոտ, որտեղ ընթանում էր Թրամփի դատավարությունը։
Նյու Յորքի ոստիկանությունը լրագրողներին հայտնել է, որ Ազարելոն ժամանել է դեպքի վայր, ուսապարկից հանել բազմաթիվ թռուցիկներ, այնուհետև հեղուկ վառելիքով ցողել իրեն և ինքնահրկիզվել:
Հրդեհը մարել են անցորդները, դատարանի աշխատակիցներն ու ոստիկանները։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ ամերիկացին մահացել է։
Թե որն է եղել նրա արարքի դրդապատճառը՝ չի մանրամասնվում։
Կարծիքներ