Շահը մնում է շահ․ ԵՄ-Իրան առևտուրն աճել է 22 տոկոսով

Շահը մնում է շահ․ ԵՄ-Իրան առևտուրն աճել է 22 տոկոսով

Եվրոստատի տվյալները ցույց են տալիս, որ ԵՄ երկրների և Իրանի միջև առևտուրն անցյալ տարվա հունվարից մինչև նոյեմբեր 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22 տոկոսով, հայտնում է IRNA-ն։

Ըստ նույն տվյալների, Իրանի և ԵՄ 27 անդամների միջև ընդհանուր առևտուրը  2022 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել է 4,715 միլիարդ եվրո:

Երկու կողմերի միջև 2021 թվականի նույն ժամանակահատվածի առևտրի ծավալը կազմել է 3,86 միլիարդ եվրո։

Նշվում է, որ Գերմանիան ԵՄ-ի ամենամեծ արտահանողն է եղել դեպի Իրան՝ անցյալ տարվա 11 ամիսների ժամանակահատվածում մատակարարելով 1,465 միլիարդ եվրոյի ապրանքներ կամ ԵՄ-ի ընդհանուր արտահանման 39%-ը։

Չնայած Իրանի դեմ գերմանացի պաշտոնյաների քաղաքական հայտարարություններին, եվրոպական այս երկրի՝ Թեհրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբեր անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով։