Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը  կոչ ենք անում  պահպանել հրդեհավտանգության կանոնները։


Հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: 

 

Երևան քաղաքում ևս օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օգոստոսի 29–ի գիշերը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +37...+39 աստիճան։