«Հրապարակ». Ինչպես է գլխավոր դատախազը Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում

«Հրապարակ». Ինչպես է գլխավոր դատախազը Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում

Իրավապահ համակարգում բուռն քննարկվում է, թե ինչպես է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգիշտի Քյարամյանի դեմ արշավ իրականացնում։ Նա 24-ժամյա ռեժիմով վարչապետին տրամադրում է ՔԿ ղեկավարի դեմ։ Նա այդ պաշտոնում ուզում է տեսնել իր մտերիմ Անդրանիկ Սիմոնյանին, ով ԱԱԾ փոխտնօրեն նշանակվել է 2021-ի մարտին, մինչ այդ դատավոր է եղել։ Պաշտոնը ստացել է ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ցուցմունք տալով։ Սիմոնյանը ժամանակին լոբբինգ է արել, որ Վարդապետյանը դատախազ նշանակվի, հիմա Վարդապետյանն է լավության տակից դուրս գալիս։

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիաներն էլ ՔԿ-ի դիմաց են, որովհետև ըստ որոշ տեղեկությունների, դատախազությունից նրանց համոզել են, որ ծնողների նկատմամբ Եռաբլուրում բռնություն կիրառած 13 ոստիկանները չեն պատժվում Քյարամյանի որոշմամբ։