Helpcourt համակարգը զսպումների ու հակակշիռների տրամաբանության մեջ առանց պետության միջամտության ստեղծված եզակի ինստիտուտներից է, քաղաքացիական հասարակության փայլուն օրինակ:
Ոչ միայն այն արգելելը սխալ է, դեռ մի բան էլ դրա օրինակով պետք է ստեղծվեն այլ պաշտոնյաների ու պետական մարմինների վարկանիշավորման նոր համակարգեր:
Միակ բանը, որ կցանկանայի այլ կերպ տեսնել այդ համակարգում` գնահատական դնելիս որևէ դատական ակտի վերաբերյալ մեկնաբանություն անելը պարտադիր լիներ, որպեսզի նվազեցվեին «լցոնումները»:
Կեցցե´ կարծիքի ազատությունը:
Գրել է Վարազդատ Հարությունյանը