Միջազգային

Հասարակության մեջ չի երեւա, քանի դեռ պատերազմը շարունակվում է

Հասարակության մեջ չի երեւա, քանի դեռ պատերազմը շարունակվում է

Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի երեւա հասարակության մեջ եւ կմնա գաղտնի անվտանգ ապահով վայրում այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հակամարտությունն Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան աղբյուրը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Երբ որ պատերազմն ավարտվի, ըստ աղբյուրի, եւ ամեն բան կարգավորվի, ապա «Ռահբարը» դուրս կգա այն գաղտնի անվտանգ ապահով վայրից, որտեղ ներկայումս գտնվում է անվտանգության նկատառումներից ելնելով եւ կսկսի հանրային միջոցառումներին մասնակցել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image