Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա․ Էդմոն Մարուքյանը՝ Արմեն Աշոտյանին

Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա․ Էդմոն Մարուքյանը՝ Արմեն Աշոտյանին

«Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, ամենայն հավանականությամբ, պատասխանել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այսօրվա գրառմանը, որտեղ ասվում էր․ «Գրպանային ընդդիմության թշվառությունը: Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք: Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի: Հետո ինչ-որ վարչության պետի: Հետո ինչ-որ գյուղապետի: Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր: Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք: Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»։: