Ինչպես և սպասվում էր. Գյումրիում չեն երթևեկի օդային տրամվայով

Ինչպես և սպասվում էր. Գյումրիում չեն երթևեկի օդային տրամվայով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավաճան Նիկոլի Հայաստանում, որտեղ ամենաանհավանական և հիմար պրոեկտներն աննախադեպ գովազդվում են, այդպես էլ մնալով թղթի վրա չեղարկվում են...
Իշխանատեղափոխությունից հետո Շիրակի մարզում այս իշխանությունների անմիջական հովանավորությամբ պետք է բացվեր ինքնաթիռաշինական գործարան,հրեաների հետ ինչ-որ ազատ առևտրային գոտի, իսկ Գյումրիում էլ՝ օդային տրամվայներ...

Եվ ահա, ինչպես և սպասվում էր,«տխուր»լուրն իրեն երկար սպասել չտվեց՝ օդային տրամվայի հետղինակ գործարարը չեղարկում է իր ծրագիրը... Այդպես էլ երազանք մնաց Անի թաղամասից Մայր Հայաստան հուշահամալիր օդային տրամվայով երևեկելու մեր "երազանքը"...
Ինչպես Նիկոլն է անլուրջ, այդպես էլ իր օրոք Հայաստանում նախատեսվող ծրագրերը, որոնց 95 տոկոսը այդպես էլ մնում է թղթի վրա...

Հաջորդ պոռոտախոս «գործարարին» խորհուրդ կտամ «չմանրանա» ու հայտարարի, որ պատրաստվում է Գյումրիում կառուցել «Բուրջ Նիկոլի» երկնաքերը, որի համար կարժանանա դավաճան ՆԻկոլին երկրպագողների օրհնանքին և մեծարմանը...»։