Չեղարկել են համաճարակային արտակարգ դրությունը եւ պատրաստվում են կառնավալի

Չեղարկել են համաճարակային արտակարգ դրությունը եւ պատրաստվում են կառնավալի

Բրազիլիայում չեղարկվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը, որը մտցվել էր 2020 թվականի սկզբին։ Այս մասին իշխանությունները որոշում են կայացրել, նկատի ունենալով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը եւ բնակչության շրջանում պատվաստումների բարձր ցուցանիշը։

Նշենք, որ պանդեմիայի սկզբից ի վեր, Բրազիլիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 662 հազար մարդ։

Արտակարգ դրության չեղարկումն իհարկե, չէր կարող չուրախացնել սամբայի երկրպագուներին։ Վերջապես, տեւական դադարից հետո, այս հանգստյան օրերին սամբայի դպրոցները կկարողանան ցուցադրել իրենց։ Ավանդական բրազիլական կառնավալը տեղի կունենա երկու խոշոր քաղաքներում՝ Ռիո դե Ժանեյրոյում եւ Սան-Պաուլուում։