Նոր սկանդալ․ թուրքական ակումբը հայտարարություն է տարածել

Նոր սկանդալ․ թուրքական ակումբը հայտարարություն է տարածել

Թուրքական «Դիյարբեքիրսփոր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է  լրատվամիջոցներում շրջանառվող ինֆորմացիան, թե  ակումբը պատրաստվում է փոխել անվանումն ու տարբերանշանը։

Թուրքական ԶԼՄ-ների կողմից արված բազմաթիվ հրապարակումների համաձայն, հիշեցնենք, «Դիյարբեքիրսփոր» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է անվանափոխվել «Միջագետք», իսկ ակումբի նոր տարբերանշանը շատ նման է Հայաստանի Հանրապետության զինանշանին, ինչից խոսում էր օրերս նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե այն որևէ կապ չունի ներկայիս Հայաստանի հետ։