Որոշում են կայացրել «Росбанк»-ը վաճառել

Որոշում են կայացրել «Росбанк»-ը վաճառել

Ֆրանսիական Societe Generale բանկային խումբը որոշել է վաճառել «Росбанк»-ը «Интеррос» ընկերությանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ «Росбанк»-ը շարունակելու է աշխատել իր սովորական գրաֆիկով։

Այն ունի բալանսավորված վարկային պորտֆել, եւ լիկվիդայնության դիվերսիֆիկացված համակարգ, ինչպես նաեւ օպերացիոն գործունեության անխափան իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմներ եւ կիբերանվտանգության հուսալի համակարգ։

Societe Generale-ը տեղեկացրել է, որ բանկի գործունեությունը համապատասխանում է ֆինանսական ոլորտի բոլոր կանոններին։ Վաճառքից հետո էլ այն մնալու է ֆրանսիական բանկային խմբի արտոնյալ գործընկերը։