Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ շարժիչի բռնկման պատճառով

Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ շարժիչի բռնկման պատճառով

Հնդկաստանում տեղական ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պատնայում։ Նյու Դելի մեկնող SpiceJet ինքնաթիռի շարժիչում հրդեհ է բռնկվել: Ուղևորները կրակը նկատել են թռիչքից րոպեներ անց, հաղորդում է Iz.ru-ն։ Օդաչուին հաջողվել է ինքնաթիռը իջեցնելմեկնման օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 185 մարդ և  անձնակազմի անդամները, տուժածներ չկան։

Արտակարգ պատահարի պատճառները հետաքննվում են. հնարավոր է հրդեհը բռնկվել է շարժիչի մեջ հայտնված թռչնի կամ տեխնիկական անսարքության պատճառով։