2020 թվականը կարող է ճանաչվել ամենից շոգ տարին

2020 թվականը կարող է ճանաչվել ամենից շոգ տարին

Հիդրոմետկենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտարարել է, որ այս տարին կարող է ճանաչվել պատմության մեջ ամենից շոգ տարին։ Այս մասին նա հայտնել է RT-ի հետ զրույցի ընթացքում։

Օդերեւութաբանը մանրամասնել է, որ այս տարի մեր մոլորակի միջին ջերմաստիճանը վերջին յոթ օրերի ընթացքում երկրորդ տեղում է 2016-ից հետո։ Վիլֆանդը նշել է, որ 95 տոկոս հավանականությամբ 2020 թվականը կհամարվի պատմության ամենատաք տարիներից մեկը եւ կմտնի հնգյակի մեջ ամենաշոգ տարիների ցանկի, իսկ 36 տոկոս հավանականությամբ, այն կհամարվի պատմության ամենաշոգ տարին։