Բերման ենթարկվածներից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել

Բերման ենթարկվածներից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել

«Այս պահի դրությամբ այսօրվա անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների թիվն անփոփոխ է՝ 244 քաղաքացի։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար»,- այս մասին Hraparak.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հանրային կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ էին իրականացվում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Կաթվածահար էր եղել երթևեկությունը։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել շարքային քաղաքացիների, ինչպես նաև «Հրապարակ» օրաթերթի հեղինակ Էդիկ Անդրեասյանին։

Այս պահին դրությամբ Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։