Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը ստորագրությամբ ազատ է արձակվել

Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը ստորագրությամբ ազատ է արձակվել

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանին ազատ արձակելու վերաբերյալ որոշում է կայացրել: Ըստ տեղեկությունների, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը:

Նշենք, որ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ: Վերջինս աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով ոստիկանության մայոր է և կասկածվում է ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: