Ինչու է պարետը Տիգրանը, եթե վարչապետը կարողանում է հրամանագրեր արձակել, որոնք խախտում են պարետի որոշումները

Ինչու է պարետը Տիգրանը, եթե վարչապետը կարողանում է հրամանագրեր արձակել, որոնք խախտում են պարետի որոշումները

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը գրել է․

«Լսելով Նիկոլի ու Տիգրանի խոսքը՝ իմ մոտ խորը կասկածներ կան, որ Կառավարությունը հասկանում է, թե ինչ է անում կորոնավիրուսային հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար։ Ախր, մտոք իրարամերժ խոսքեր են հնչում։

ա. Նիկոլն ասում է, որ այսպես չենք կարող շարունակել և պետք է թեթևացնենք ռեժիմը, որպեսզի գործի տնտեսությունը, Տիգրանը համաձայնվում է, բայց նշում, որ եթե տեսնեն տարածվում է ու չենք կարողանում կառավարել, ապա ամենախիստ ռեժիմները կարող են կիրառել։

բ. Նիկոլն ասում է, որ հենց սկզբից մենք գնում էինք առողջապահական համակարգը սպասարկելի դարձնելու ճանապարհով, որը կարծես չի համապատասխանում սկզբում և հաջորդող հայտարարություններից որոշներին։ Պարետատունն ուզում էր արմատախիլ աներ, սակայն իրականում «ներկրեց » վիրուսը և չկարողացավ սանձել այն, ինչը իմ համար գոնե սպասելի էր դարձել:

Նախ անհասկանալի է մինչև հիմա մնում, թե ինչու է պարետը Տիգրանը, եթե վարչապետը կարողանում է հրամանագրեր արձակել կամ հանձնարարություններ տալ, որոնք խախտում են պարետի որոշումները։ Եվ երկրորդ, եթե ԿԱՐՈՂ են ավելի խիստ ռեժիմ կիրառել, ապա ինչու՞ չեն կիրառում, ինչու՞ են փորձարկում հերթական անգամ՝ հույս դնելով անորոշության վրա, որտեղ չեն հաջողելու կրկին անգամ։ Սա ռիսկային ճանապարհ եմ համարում»։