Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի նախկին պահակը կկանգնի դատարանի առաջ 

Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի նախկին պահակը կկանգնի դատարանի առաջ 

Ֆաշիստական Զաքսենհաուզեն ճամբարի նախկին պահակը, որն արդեն հարյուր տարեկան է, կկանգնի դատարանի առաջ։ Նշենք, որ այդ ճամբարում զոհվել է քսան հազար մարդ։ Այս մասին հայտնում է Welt պարբերականը։ Ըստ պարբերականի հաղորդման, դատաքննությունը սկսվելու է այս տարվա հոկտեմբերին։

Ամբաստանյալի աթոռին հայտնված հարյուրամյա ծերունին համակենտրոնացման ճամբարում աշխատել է որպես պահակ 1942-45 թթ։ Դատարանի նախագահ Ֆրանկ Շտարկը մանրամասնել է, որ ծերունին կմասնակցի դատաքննությանը 2-2,5 ժամ։ Մեղադրյալի անունը եւ կոնկրետ մեղադրական եզրակացությունը չի բարձրաձայնվում։ Զաքսենհաուզենում, որը գտնվում է Բեռլինից դեպի հյուսիս, ընդհանուր առմամբ, ողջ գոյության ընթացքում, պահվել է մոտ 200 հազար մարդ։