Մարզիչը մեղավոր չէ, նա նույնն է, ֆուտբոլիստներն են ուրիշ․ Մոուրինյո

 Մարզիչը մեղավոր չէ, նա նույնն է, ֆուտբոլիստներն են ուրիշ․ Մոուրինյո

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ ,պորտուգալացի հանրահայտ մասնագետ  Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Նյուքասլի» հետ անցկացրած ոչ-ոքին։ Մոուրինյոյի ֆուտբոլիստները, հիշեցնենք,  ձեռքից բաց թողեցին հաղթանակը, երբ հաշվի մեջ առջևում էին 2-1 հաշվով։

«Մարզիչը ,մարզիչը, մարզիչը։ Հասկացեք վերջապես, Մարզիչը նույնն է, ֆուտբոլիստներն են ուրիշ: 2-1 հաշվի ժամանակ մենք շատ լավ հնարավորություն ունեինք հաշիվը 3-1 դարձնելու և խաղն այսպես ասած  սպանելու, սակայն բաց թողեցինք մեր շանսը, իսկ փախարենը  րոպեներ անց գնդակ ընդունեցինք մեր դարպասը։ Մենք լավ ենք աշխատում, շատ ենք աշխատում, բայց լինում են սխալներ, թեև՝ դրանք այնքան էլ սխալներ չեն, պարզապես կապ ունեն ֆուտբոլիստների որակական հատկանիշների հետ»,- ասել է պորտուգալացին տված վերջին հարցազրույցի ժամանակ։