Օգտագործված թաշկինակները հայտնվում են քաղաքական և բարոյական աղբանոցում

Օգտագործված թաշկինակները հայտնվում են քաղաքական և բարոյական աղբանոցում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է

«Ազգային ազատագրական շարժումների հաղթանակների հիմնական խոչընդոտը ոչ թե թշնամու կողմից պարտադրված օկուպացիոն ռեժիմն է, այլ նրան սպասարկող կոլաբորացիոնիստների (գործ տվողներ, քաղաքական հաճախորդներ) կազմակերպված խմբերը:
Եթե օկուպացիոն ռեժիմի պարագայում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա սրանց պարագայում խնդիրը շատ ավելի լուրջ է:

Լինելով հոգով և մարմնով քաղաքական տրանսֆիստիտ, նրանք հարվածում են թիկունքից, աննկատ ու շատ ցավոտ: 

Չունենալով որևէ արժեք, սկզբունք, իդեալ, նրանք օրվա իշխանության պահանջով փոխում են իրենց սեռը, ընդունում մարմնի հարմար դիրք և տրվում պատվիրատուի քմահաճույքները բավարարելուն:
Բայց մեկ բան անժխտելի է. օգտագործված թաշկինակները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց կիրառական արժեքը, նշանակությունը և հայտնվում են քաղաքական և բարոյական աղբանոցում»: