Թոմաս Դաննինգի վերընթերցում՝ «կապիտալ» հայերի համար

Թոմաս Դաննինգի վերընթերցում՝ «կապիտալ» հայերի համար

Թոմաս Յոզեֆ Դաննինգը (Thomas Joseph Dunning, 1799-1883) եղել է բրիտանական արհմիութենական շարժման գործիչ, հրապարակախոս: Նրան է պատկանում կապիտալիզմի էության մասին լայնորեն հայտնի արտահայտությունը, որը ցիտել է Կարլ Մարքսը՝ «Կապիտալ»-ում: 

«Կապիտալը,- ասում է Quarterly Review»-ն (ազդեցիկ գրական-քաղաքական ամսագիր, որը հրատարակվել է Լոնդոնում, 1809-1967 թվականներին), խուսափում է աղմուկից եւ նախատինքներից եւ առանձնանում է իր վախկոտ բնույթով»: Դա ճշմարիտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ: Կապիտալը վախենում է շահույթի բացակայությունից կամ չափազանց փոքր շահույթից, ինչպես բնությունն է վախենում դատարկությունից: Բայց եթե կա բավարար շահույթ, կապիտալը դառնում է համարձակ: Ապահովեք 10 տոկոս, եւ կապիտալը, համաձայն ցանկացած կիրառության, 20 տոկոսի դեպքում դառնում է աշխույժ, 50 տոկոսի դեպքում պատրաստ է կոտրել իր գլուխը, 100 տոկոսի դեպքում տրորում է մարդկային բոլոր օրենքները, 300 տոկոսի դեպքում չկա այնպիսի հանցագործություն, որին նա ռիսկ չանի գնալ, թեկուզեւ կախաղանի վախի ազդեցությամբ: Մաքսանենգությունը եւ ձկան առեւտուրը համոզիչ ապացուցում են վերոնշյալը»,- Դաննինգ:

Հիմա ասվածը պրոյեկտենք ՀՀ անկախության 30 տարիների վրա, կենտրոնանանք Նիկոլի ժամանակի Հայաստանի վրա, ու պարզ կդառնա, որ գերագույն աժեքը ԿԱՊԻՏԱԼ-ն է, այլ ոչ անձնական ու ազգային արժանապատվությունը, ոչ պետության անվտանգությունը: Ազգ, բարոյականություն, արժեհամակարգ, ազգային գաղափարախոսություն ու նման «անհասկանալի» բաները չեն կարող լցնել ֆիզիկական բնության դատարկությունները:

Հետեւաբար, առաջին նախագահին մեղադրել պետք է, չէ՞, ազգային գաղափարախոսության վերաբերյալ նրա արտահայտած մտքի համար. նա տնտեսագետներից ավելի լավ էր յուրացրել «Կապիտալ»-ը, ավելին՝ ներմուծել էր հասարակությունների զարգացման տրամաբանության, փիլիսոփայության մեջ:

Առավել եւս, Նիկոլին պետք չէ մեղադրել. իր մեմուարներն ինչ-որ տեղ՝ Մալդիվներում գրելիս նա «կարձանագրի». Мы приближали этот день, как могли… Իսկ խոսքը, Խաչատուր Աբովյանի ականջը կանչի, վերաբերում է հետեւյալին. «Օրհնվի էն սհաթը, երբ թուրքի կապիտալը Հայոց լիս աշխարհքը մտավ»…

Գագիկ Վարդանյան