Արարատ Միրզոյանն ու աշխատակազմը ներկայացել են աշխատանքի

Արարատ Միրզոյանն ու աշխատակազմը ներկայացել են աշխատանքի

ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանը, աշխատակազմը, տեղակալները այսօր ներկայացել են աշխատանքի։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց ԱԺ նախագաի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանը։

 Նա հայտնեց, որ բազմաթիվ պատգամավորներ եկել են աշախատանքի։

Հիշեցնենք, որ որ այսօր ժամը 15-ին հրավիրված են կառավարության ու ԱԺ արտահերթ նիստեր։

ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: