Մեծ Սֆինքսը հին եգիպտացիները չեն կառուցել․ նոր բացահայտումներ

Մեծ Սֆինքսը հին եգիպտացիները չեն կառուցել․ նոր բացահայտումներ

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ հին եգիպտացիները ժայռից քանդակել են Մեծ Սֆինքսը, որի սկզբնական տեսքը տվել են քամիներն ու ավազները։ Հետազոտությունը հրապարակվել է Physical Review Fluids ամսագրում: 

Երկրաբան Ֆարուկ Էլ-Բազը 1981 թվականին Smithsonian Magazine-ի հոդվածում առաջարկել է, որ, ի տարբերություն բուրգերի, Մեծ Սֆինքսն ամբողջությամբ չի կառուցվել հին եգիպտացիների կողմից:

Փոխարենը, կարծում էր գիտնականը, հնագույն մասոնները միայն առասպելական արարածի ձև էին տալիս հսկայական ժայռին, որն արդեն սֆինքսի տեսք ուներ: Նոր հետազոտության ընթացքում Նյու Յորքի համալսարանի գիտնականները նմանակել են այն պայմանները, որոնք գոյություն են ունեցել 4500 տարի առաջ, երբ ստեղծվել է Սֆինքսը:

Աշխատանքը կենտրոնացած է եղել յարդանգների` անսովոր ժայռերի գոյացումների վերարտադրման վրա, որոնք ձևավորվել են անապատներում քամուց, փոշուց և ավազից: Հավանաբար, հին եգիպտացիները հանդիպել են պառկած կենդանու ձևով մեծ յարդանգի, որը նրանց ոգեշնչել է ստեղծել Սֆինքսի արձանը:

Մոդելավորման համար գիտնականները վերցրել են փափուկ կավ, որի ներսում ներկառուցված է եղել ավելի կոշտ նյութ, այնուհետև լվացել են այս գոյացությունները ջրի արագ հոսքով, որպեսզի նմանակեն քամին:

«Մեր լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուշագրավ Սֆինքսի նման ձևեր կարող են իրականում առաջանալ արագ հոսքերի հետևանքով քայքայված նյութերից: Այսօր իսկապես կան յարդանգներ, որոնք նման են նստած կամ պառկած կենդանիների, ինչը հաստատում է մեր բացահայտումները»,-նշել է հետազոտության ավագ հեղինակ Լեյֆ Ռիսթոֆը: