Վարչապետն այս անգամ էլ աներձագով փորձեց պատասխանել Արթուր Վանեցյանին

Վարչապետն այս անգամ էլ աներձագով փորձեց պատասխանել Արթուր Վանեցյանին

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է․

«Փաստորեն վարչապետն այս անգամ էլ աներձագով փորձեց պատասխանել Արթուր Վանեցյանին

Նախ նկատեմ, որ բոլորն արդեն հրաշալի ճանաչում են ուշադրություններ շեղելու մեծ վարպետին։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում ոստիկանությանը ոչնչացնելու ընթացքում ֆանտազիայի ժանրից փայաբաժինների սյուժեն կերտողին, որին այդպես էլ չհաջողվեց շեղել հանրության ուշադրությունը, քանի որ Հանրությունն այս երկու տարում հասցրել է իմունիտետ ձեռք բերել շեղարարի հնարքներից։

Արթուր Վանեցյանի՝ Արցախին վերաբերվող հարցին Հրաչի տված ամբողջ պատասխանում միայն մեկ միտք էր ճիշտ, եւ այդ մեկ միտնքն է՝ «Ես կարծում եմ»։

Մինչեւ կանցնեմ հետաքրքիր հարցերի սեզոնին, պարտադրված եմ կարեւոր հարց տալ եւ օգնել Հրաչին այդ հարցի պատասխանով։
Հարց. Հրաչ ջան, ո՞րն է դերասանի ու քաղաքական գործչի տարբերությունը, իսկ կոնկրետ Ձեր դեպքում՝ նմանությունը։ Հուշեմ։ Դերասանը երբեք իր տեքստերը չի գրում, դերասաններին տեքստերը նախապես գրված են տալիս, որն էլ պետք է դերասանն արտասանի իր կերպարով։ Քաղաքական գործիչներն իրենք են իրենց տեքստերը հեղինակում եւ այդ տեքստի կրողն են։ Այստեղից էլ հետեւում է հաջորդ հարցիս պատասխանը. Ձեր դեպքում դերասանի ու քաղաքական գործչի մեջ տարբերություն չկա։
Մեկ հատ էլ հռետորական հարց. կարո՞ղ եք Ձեր կերպարի համար գրված հարցերից գոնե մեկը բանավոր արտասանել։
Որպեսզի կարողանաք ինքնուրույն տալ հարցերը, ճիշտ կլինի նախ սկսեք Ձեր հիմնական գործառույթից, ԱԺ նիստում կառավարությանը հարցեր տալուց։

Այնուամենայնիվ, ելնելով այն իրավիճակից, որ իշխանության ռեժիսորը որոշել է, որ այդ հարցեր տալու դերը պետք է կատարի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ստիպված եմ հենց նրան էլ պատասխանել։

Հրաչ ջան, Ձեր բոլոր հարցերի պատասխանները գտնվում են մի վայրում, հոլիվուդյան ֆիլմերում։ Իսկ լինելով կինոյի մարդ Դուք լավագույնս պետք է իմանայիք, որ կինոները սուտ են, որ կինոներում մահացած հերոսներին կարելի է տեսնել մեկ այլ կինոյի հերոսի կերպարում։
Մի խորհուրդ. վերադարձեք իրական կյանք եւ նայեք շուրջներդ, վստահեցնում եմ, որ շատ հարցերի պատասխաններ կկարողանաք ստանալ հենց ձեր մերձավոր շրջապատում։

Իսկ վերջում, ընդունելով Հրաչի մեկնած՝ հարց տալու մարտահրավերը, մի քանի հարց էլ ես տամ։

- Կարո՞ղ է շատ մոտ ապագայում պարզվի, որ բազմաթիվ կոռուպցիոներների ձերբակալումները արգելվել են վարչապետ Փաշինյանի կողմից։
- Կարո՞ղ է շատ մոտ ապագայում պարզվի, որ պաշտոնատար անձանց ունեցվածքի հայտարարգրերը չեն հրապարակվում ոչ թե տեխնիկական պատճառներով, այլ վարչապետի հանձնարարությամբ՝ մինչեւ քաղաքական իշխանության վերնախավը կհասցնի լվանալ համակարգային կոռուպցիայից ստացված եկամուտները։
- Կարո՞ղ է շատ մոտ ապագայում պարզվի, որ ՌԴ-ում առգրավված ծխախոտի հետ քաղաքական իշխանությունները սերտ կապեր ունեն։
- Որոշ շրջանակների ու սատանայի կապն ի վերջո հաջողվե՞ց բացահայտել»։