Լալ ու խուլ մի աղջկա մասին․․․

Լալ ու խուլ մի աղջկա մասին․․․

Անցած գնացած պատմություն է, բայց այնքան նման է այսօրվա ստեղծված քաղաքական իրավիճակին, որ պիտի պատմեմ։ 

Մեր քաղաքում համր ու խուլ մի կին կար, բոլորը գիտեին, որ մենակ էր ու «հանդիպումներ էր ունենում» իր տանը։ Արտաքինը գրավիչ էր ու «կլիենտի պակաս չէր ունենում»։ Սովետական տարիներն էին։ Բայց քանի որ խուլ ու համր էր՝ ինչ անում, մարդիկ արդարացնում էին նրան՝ դե լավ է դժբախտ աղջիկ է,- ասում էին։  

Ինձ ծանոթ մի պաշտոնյա մեր շրջապատում ասում էր․ էդ աղջիկը  մեղք չի՞, չե՞ն ամաչում այդ տղամարդիկ, որ գնում են այդ դժբախտի մոտ։ Ասենք թե «գլխից մի քիչ տարած է», բայց մարդ է, չէ՞։

Օրերից մի օր էդ պաշտոնյան զանգում է ինձ ու գոռում՝ բա ասու՞մ էին խուլ ու համր է։  Մի այնպիսի լեզու է հանել, որ «մարդ է ուտում»։ Այնքան էր վրդովված, որ շնչահեղձ էր լինում։ Վերջը հասկանում եմ։ Իր պատմելով՝ իբր թե խմած ժամանակ ինքը գիշերվա կեսին մի անգամ այցելել է էդ աղջկան  ու մոռացել այցելության մասին։ Հիմա դա զանգել է իրենց տուն՝ մորը, կնոջը, քույրերին, հարազատներին խառնել իրար ու ասում է թե՝ հղի է։ Գործն էլ դատարան է տվել։ Վերջը այդ պաշտոնյան ինչքան փող է թափում, դրան չի կարողանում լռեցնի։ Մի երկու ամիս լռում, հետո  նոր տողից սկսում։ Դրանից ազատվել չի լինում։ Հետո շառով է տալիս, թե չորս  ամսական երեխան էդ պաշտոնյայի մեղքով վիժել է ու մի մեծ դժբախտ դրամատիկ գործողություն։ Վերջում էդ պաշտոնյան ինսուլտ է ստանում, հետո իմանում ենք,  որ էդ խուլ ու համրը հղի չի եղել երբևէ։ Բայց դե էլ ի՞նչ կարող էին անել․ կատարվածը կատարվել էր։  

Մեր իշխանությունը, որ եկավ ու «անհասկանալի  կադրերով» համալրեց իր կազմը, բոլորը զարմացան։ Այ մարդ, սրանք որտեղի՞ց, որ թփի տակ են եղել։ Ասում էին աղքատ ու տկլոր են, դժբախտ ու հալածված, հետն էլ մի քիչ» գլխներից տարած։  Ոչ մեկը  սրանց չէր ճանաչում։ Դե Նիկոլին գիտեին, որ ,«հալածված տղա է» ու իր նման հալածվածներին թևի տակ է առել։ Ասում էին՝ ջհաննամ, թե գրագիտություն չունեն, զատի թալանչիներ չեն։ Ջհաննամ, թե խելք չունեն, զատի նախկինները չեն։ Ջհաննամ, թե դպրոցների նստարաններից հավաքել, բերել են, զատի անարատ են։ Ժողովուրդը դրանց անարատ կույսի տեղ ընդունեց։ Ասացին՝ ոչ անուններն են խայտառակված, ոչ էլ մեկը մի վատ բան կարող է ասել դրանց մասին։ 

Հետո, որ տեղավորվեցին, պարզվեց, որ դրանց մեծ մասը միջազգային տարբեր թակարդներում թրծված, մի մասը սորոսախառնածին, սեռաընդհանրային ու այլմոլորակային մարդիկ են։ Պարզվեց, որ դուռ ծեծող բոշաների նման «անարատ մեղր» գոռացողներն են դրանք, մեզ վրա անարատ մեղրի տեղ սաղացրել են իրենց թույնը։ Դրանցից էլ ազատվել չի լինում։ Վերջը թե ինչ է լինելու, հայտնի չէ, բայց որ ձեռքներիս ինչ ունեինք՝ առան, փաստ է։ Տունուտեղ, երկիր, զինվոր...