Լրագրող Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ

Լրագրող Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ

Ուկրաինայի զինված ուժերը գիտակցաբար են թիրախավորում ռուս լրագրողներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք խորապես ցավակցում ենք Սեմյոն Երյոմինի մահվան կապակցությամբ։ Դա մեծ ողբերգություն է», - ասել է Պեսկով։

ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովն էլ Երյոմինի մահը նպատակային սպանություն է անվանել:

Բացի այդ, ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը Երյոմինի սպանությունը Կիևի ռեժիմի հերթական հանցագործությունն է անվանել: 

Երեկ «Իզվեստիան» հայտնել էր, որ հատուկ գործողության գոտում FPV-դրոնի հարձակման հետևանքով զոհվել է իրենց ռազմական թղթակից Սեմյոն Երեմինը: Ռազմական թղթակիցն աշխատում էր Մարիուպոլում, «Ազովստալ» գործարանում, Մարյինկայում։ «Իզվեստիան» նշում է, որ հատուկ ռազմական գործողության գոտում նա բազմիցս վտանգել է իր կյանքը: