Գազի գինը Եվրոպայում նորից կտրուկ թանկացել է 

Գազի գինը Եվրոպայում նորից կտրուկ թանկացել է 

Եվրոպայում գազի գինը կրկին կտրուկ թանկացել է այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են հրապարակումներ, որ Լեհաստանը այլեւս ռուսական գազ չի ստանում այն բանից հետո, երբ հրաժարվել է վճարել ռուսական ռուբլով։ 1000 խմ-ի դիմաց գազն  արդեն հասել է 1184 դոլար սահմանին։

Նշենք, որ լեհական Onet կայքը հայտնել էր, որ Լեհաստանն այսլեւս գազ չի ստանում Յամալյան պայմանագրով։ Այս լուրը ոչ պաշտոնապես հաստատել են նաեւ լեհական կառավարական աղբյուրները եւ PGNiG կոնցեռնը։