ԱՄՆ-ն պատրաստ է պատասխան հարված հասցնել իրաքյան բազայի վրա հարձակումն իրականացնողներին

ԱՄՆ-ն պատրաստ է պատասխան հարված հասցնել իրաքյան բազայի վրա հարձակումն իրականացնողներին

ԱՄՆ Պնախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարկ եղած դեպքում պատրաստ է պատասխան հարված հասցնել Իրաքում այն գրոհայիններին, որոնք իրականացրել են ամերիկյան բազայի վրա հարձակումը։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին հարձակման էր ենթարկվել Այն-էլ-Ասադ բազան՝ Իրաքի արեւմուտքում։ Անձնակազմից տուժածներ չկային։ Մեկ քաղաքացիական անձ էր զոհվել, ինչպես վկայում են ամերիկյան կողմի ներկայացուցիչները՝ սրտի տագնապից։ Օսթինը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հետաքննել հարձակման դեպքը։ Ընդ որում, Միացյալ Նահանգներն իրեն իրավունք է վերապահում սիմետրիկ պատասխան հասցնելու։