«Նազանի» պարային համույթը համերգներ է տալիս Ռուսաստանում

Ռուսաստանի Սարատովի մարզային Լ․ Ա․ Ռուսլանովայի անվան ժողովրդական ստեղծագործողների կենտրոնում տեղի է ունեցել հայկական «Նազանի» պարային անսամբլի հաշվետու համերգը։ Այս մասին հայտնում է Ռուսահայոց միության տելեգրամյան ալիքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թեեւ համույթը դեռ երկու տարվա կենսագրություն ունի, սակայն արդեն զգալի հաջողությունների է հասել, փոխանցելով հանդիսատեսին հայկական մշակույթի ոգին՝ ժողովրդական պարերի լեզվով։
Կարծիքներ